19:49 , 3 սեպտեմբեր, 2015
Լեհաստանում հրշեջը Փերիս Հիլթոնին կվերադարձնի ադամանդե մատանին, որը աստղը կորցրել էր Լոձ քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչ Եվա Բինկովսկան, «Հիլթոն» կայսրության ժառանգորդուհին կորցրել էր մատանին անցած ուրբաթ, երբ օդանավակայանում սպասում էր իր չվերթին։
Երկու օր անց մատանին գտել է օդանավակայանում աշխատող հրշեջներից մեկը։ Այն գտնվել է օդանավակայանի տարածքում շրջող ավտոբուսի հատակին։