21:15 , 3 սեպտեմբեր, 2015
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները պնդում են, որ մարդու տրամադրությունն ուղիղ ազդում է գույները տարբերակելու նրա կարողության վրա։ Դա մասնավորապես վերաբերում է երկնագույնին ու դեղինին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science պարբերականում։
Փորձարկումներին մասնակցել է 257 մարդ։ Նրանց առաջարկել են դիտել տարբեր տեսագրություններ՝ նեյտրալ սյուժեներ, հումորիստների ելույթներ կամ էլ տխուր տեսահոլովակներ։ Դրանից հետո մարդկանց ցույց են տվել տարբեր գույների քարտեր և խնդրել են հայտնել, թե տվյալ քարտը ինչ գույն ունի։
Աշխատանքի արդյունքները վկայել են, որ տխուր զգացմունքները մարդկանց ստիպում են գույներն ընկալել այլ կերպ։ Պարզվել է, որ տխրությունը «մշուշում» է երկնագույն ու դեղին գույները, և մարդիկ դժվարությամբ են տարբերակում դրանք։