10 կանոն՝ առողջ նիհարելու համար


18:52 , 3 սեպտեմբեր, 2015

10 կանոն՝ առողջ նիհարելու համարՆիհարելու համար ընդամենը պետք է խստորեն հետևել 10 հասարակ կանոնների: Այս մասին հաղորդում է Raut-ը:

ldXNdOLSR6A

1.Այսպես, նախ՝ պարտադիր պետք է նախաճաշել:

2.Ապա պետք է բավարար քանակությամբ սպիտակուց օգտագործել, քանի որ դրանք օրվա ընթացքում հագեցվածության զգացողություն են ստեղծում:

3.Պետք է նաև «վերահսկել» օգտագործված սննդի քանակը:

4-րդ կանոնը նշում է, որ անհրաժեշտ է նախընտրել մրգեր և բանջարեղեններ:

5-րդ կանոնը պարտադրում է ոչ մի դեպքում քաղցած չմնալ:

6.Անհրաժեշտ է նաև նյարդերը թուլացնել, քանի որ սթրեսը և ավելորդ քաշը սերտորեն փոխկապակցված են:

7. Խուսափել դիետիկ սննդից, քանի որ դրանք օգտակար չեն և ավելի շատ են նպաստում քաշի ավելացմանը:

8. Քաղց զգալիս անմիջապես ուտել՝ թեկուզ փոքր քանակությամբ:

9. Նստակյաց կյանք չպետք է վարել, անհրաժեշտ է շատ շարժվել։

10.Եվ վերջապես, անհրաժեշտ է լավ քնել, քանի որ անհանգիստ և ոչ կանոնավոր քունը կարող է խոչընդոտել նիհարելուն։