Չինաստանը շքերթի ժամանակ ռազմատեխնիկա է ցուցադրել


18:16 , 3 սեպտեմբեր, 2015

imagesAraratnews.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի են ունենում Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակին նվիրված տոնակատարություններ, որի գլխավոր իրադարձությունը ռազմական շքերթն էր:

Fox News-ի տեղեկություններով` Տյանանմեն հրապարակ ընդհանուր առմամբ դուրս է բերվել 500 միավոր զինտեխնիկա, և օդ է հանվել 200 թռչող սարք: Թռչող սարքերի համար անցանկալի իրավիճակները կանխելու համար Պեկինի իշխանությունները կապիկներ են վարժեցրել, որոնք բարձրանում են հարակից շրջանների  ծառերի վրա և քանդում  թռչող սարքերի խափանման պատճառ դարձող թռչունների  բները: