Հայ հայտնիներ, ովքեր այլևս չեն երևում հեռուսաէկրաններին


20:15 , 3 սեպտեմբեր, 2015

Կան արտիստներ, ովքեր ժամանակին բավականին հայտնի էին և հաճախ էին երևում հեռուստաէկրաններին: Ինչ-ինչ պատճառներով նրանք չհասան իրենց փառքի գագաթնակետին. ոմանք ամուսնացան ու դադարեցրին կարիերան, ոմանց համար պարզապես փակվեցին շատ դռներ: Առաջարկում եմ հիշել նրանց: 

«Քույրը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Աննա Մովսեսյանը կարծես բոլոր շանսերն ուներ մնալու ասպարեզում, քանի որ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն: Բայց այդ սերիալը նրա միակ և դեռևս վերջին դերն էր: Աննան ամուսնացել է և գնացել Հայաստանից, դուստր է ունեցել և նրա խնամքով է զբաղվում: Նա, փաստորեն, ընտանիքը վեր դասեց կարիերայից:

Ո՞վ է հիշում «Բերնարդ Շոուն», կարծում եմ՝ ձեզանից շատերը: Իսկ հիշո՞ւմ եք Արտյոմին և Արմենին, ովքեր վարում էին այդ շոուն. նրանք ժամանակին ևս շատ հայտնի էին, շոուն էլ բավականին հետաքրքիր էր: Որոշ ժամանակ առաջ նրանք փորձեցին եթեր վերադառնալ «Երկու տարբերակ» նախագծի միջոցով, սակայն այն նույնպես երկար կյանք չունեցավ: Տղաներն այլևս միասին չեն ներկայանում։  

Հումորիստ, շոումեն Արման Գևորգյանը ժամանակին ներկայանում էր «32 ատամի» կազմում և ուներ հումորային բաժին: Հումորային ակումբի պառակտումից հետո Արմանը դուրս եկավ նախագծից և խաղում էր մի քանի սիթքոմներում, իսկ վերջին շրջանում նա խաղում է միայն թատերական ներկայացումներում: 

Ներկայացված շարքը շարունակելի է...