ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում բացել է 6 հրամանատարական կետ


16:42 , 3 սեպտեմբեր, 2015

CN97O7fUEAE6nJWDelfi ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն և բալթյան հանրապետությունում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը այսօր Վիլնյուսում բացել են դաշինքի հրամանատարական կետ։ Պաշտոնապես ՆԱՏՕ-ի հրամանատարական կետեր են բացվել նաև Լատվիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում։

Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ այդ հրամանատարական կետերի բացումը հստակ ազդանշան է առ այն, որ իրենք պատրաստ են արձագանքել ու հակազդել յուրաքանչյուր սպառնալիքի։ 6 շտաբներից յուրաքանչյուրում աշխատելու է 40-ական սպա։

ՆԱՏՕ-ի ղեկավար կառույցների այդ տարրերը ստեղծվել են միջազգային զորավարժությունների համակարգումն ու զինված ուժերի պատրաստության մակարդակը բարելավելու համար։ Այդ շտաբներն ամբողջովին կգործարկվեն մինչև հաջորդ տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։