Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը 5 երեխայի հայր էր. մանրամասներ


16:36 , 3 սեպտեմբեր, 2015

 Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը 5 երեխայի հայր էր. մանրամասներ Yerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված մարտական հենակետերից մեկում այս գիշեր հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող` 40-ամյա  Հայկ  Թևոյանը:  Yerkir.am-ի տեղեկություններով՝ Թևոյանն Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր:

Yerkir.am-ի հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը հայտնեց, որ Թևոյանն  ամուսնացած  էր,  5 երեխա ուներ՝ երեք աղջիկ և երկու տղա:

 Գյուղապետի խոսքով՝ մեծ դուստրը  երկու տարի առաջ էր ամուսնացրել և երեխա ունի, իսկ երեխաներից երկուսը դպրոցական են:

«Խեղճ ապրող ընտանիք էր. անասուն էին պահում, գյուղատնտեսությամբ զբաղվում: Տան միակ աշխատողը հայրն էր: Ցավալի կորուստ է…»,- ասաց նա: