13:02 , 27 նոյեմբեր, 2012
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Երեւան-Շարմ-Էլ-Շեյխ չվերթի ուղեւորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղեւորների հաշվառումն անցնելուց հետո սահմանապահ գոտում ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետեւ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց:
Նվեր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: