Օբաման ստացել է Սենատի աջակցությունն Իրանը հետ գործարքի հարցում


16:06 , 3 սեպտեմբեր, 2015

Օբաման ստացել է Սենատի աջակցությունն Իրանը հետ գործարքի հարցում168.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել է 34 սենատորի աջակցությունը, ովքեր կողմ են հանդես եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին:

Օբաման այսուհետ կարող է չանհանգստանալ ԱՄՆ Կոնգրեսի կողմից համաձայնագրի հնարավոր արգելափակմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գործարքի օգտին հանդես է եկել 32 դեմոկրատ սենատոր ու 2 անկախ խորհրդարանական: Անհրաժեշտ 34-րդ ձայնը ապահովել է Մերիլենդից դեմոկրատ սենատոր Բարբարա Միկալսկին:
34 սենատորի աջակցությունը Օբամային հնարավորություն է տալիս վետո դնել բանաձևի վրա այն դեպքում, եթե Կոնգրեսը, որտեղ գերիշխում են Օբամայի հակառակորդները, այնուամենայնիվ, որոշի արգելափակել Իրանի հետ գործարքը:

«Ոչ մի համաձայնագիր իդեալական չէ, հատկապես այն, որը կնքվում է իրանական ռեժիմի հետ: Ես եկել եմ եզրակացության, որ «Համատեղ գործողությունների համակարգային պլանը» լավագույն հնարավորությունն է խանգարել Իրանին ստանալ միջուկային զենք»,- Օբամային աջակցելու իր որոշումը բացատրել է Միկալսկին: