The Independent-ը հանրագիր է կազմակերպել փախստականներին ընդունելու օգտին


15:30 , 3 սեպտեմբեր, 2015

1212446081Բրիտանական The Independent թերթը հանրագիր է կազմակերպել՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ անելով ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրանցված միգրացիոն խոշորագույն հոսքի մի մասը։ Այսօր առավոտյան հանրագրին միացել էր արդեն ավելի քան 27.000 մարդ։

Հանրագրում ընդգծվում է, որ այդ մարդիկ փախչում են ռազմական հակամարտություններով լի իրենց երկրներից, և որ անհրաժեշտ է ապաստան տալ նրանց։ Թերթը նաև հրապարակել է թուրքական ծովափ նետված սիրիացի երեխայի դիակը՝ դրանով իսկ ի ցույց դնելով, որ փախստականներն ունեն օգնության կարիք։