Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել


15:53 , 3 սեպտեմբեր, 2015

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Դևոյանը (ծնվել է 1975թ-ին)։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։