Պատժամիջոցների պահպանումը կհանգեցնի միջուկային գործարքի կրախին. Ալի Խամենեի


15:24 , 3 սեպտեմբեր, 2015

1055669556Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանումը կհանգեցնի միջուկային գործարքի կրախին, ինչի համար էլ դրանք պետք է վերացվեն ամբողջովին և ոչ թե դադարեցվեն:

«Գործարքը չի իրականացվի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չվերացվեն։ Դրանք պետք է վերացվեն և ոչ թե դադարեցվեն»,- ասել է նա։

Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 14-ին Վիեննայում։