Կառավարությունը չափազանց մեծ լուծ է իր վրա վերցրել, դրա համար էլ չի կարողանում իր ֆունկցիաները լիարժեք կատարել. Գագիկ Մակարյան


15:12 , 3 սեպտեմբեր, 2015

Կառավարությունը չափազանց մեծ լուծ է իր վրա վերցրել, դրա համար էլ չի կարողանում իր ֆունկցիաները լիարժեք կատարել. Գագիկ ՄակարյանPanorama.am-ը գրում է.

«Կարծում եմ, որ այդ ցուցանիշը տնտեսական աճ չպետք է կոչվեր, այլ տնտեսական ակտիվություն»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է շուրջ 4% տնտեսական աճ:

Այդուհանդերձ, Գ.Մակարյանը գտնում է, որ այս կառավարությունը դրական քայլեր կատարել է:

Նա նշեց, որ ՓՄՁ-ների շրջանում հարցումներ են անցկացրել՝ պարզելու, թե օրենքների առումով նրանց համար որ ժամանակահատվածն է եղել լավագույնը: Համաձայն հարցումների՝ 23%-ը նշել է 2009թ-ը: Դրանից հետո՝ 2010-2013 թթ-ը ՓՄՁ-ների համար համարվում են ոչ բարենպաստ տարիներ:

«Այսինքն՝ նախկին կառավարության քաղաքականությունը նեգատիվ ազդեցություն է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների վրա»,- ասաց Գ.Մակարյանը:

Ըստ նրա՝ 2014թ-ից սկսած դրական փոփոխություններ են նկատվում: Սակայն, Գ.Մակարյանը գտնում է, որ դեռ կան բազմաթիվ քաոսային խնդիրներ, որոնք մնում են չլուծված, այդ թվում՝ կա անհավասար մրցակցություն, կոռուպցիա, անհավասարաչափ ստուգումներ. «Բացի այդ, բիզնեսում ով ասես մխրճվել է, դրա համար էլ խնդիրները չեն լուծվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ