15:06 , 3 սեպտեմբեր, 2015
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սերբիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում:
Սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Կարաջորջե» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
«Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին՝ Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում:
ՀՖՖ մամլո ծառայություն