13:26 , 3 սեպտեմբեր, 2015
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Մարդինի նահանգի Դարգեչիթ շրջանում պայթեցրել են ոստիկանական փոխադրամիջոց, ինչի հետևանքով զոհվել է 4 ոստիկան։ Քուրդ զինյալները պայթուցիկը նախապես տեղադրել են ճանապարհին, ապա ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ պայթեցրել են այն։
PKK-ի զինյալները ոստիկանների վրա հարձակվել են նաև Հաքքարի ու Էլյազըղ նահանգներում։ Նրանք Էլյազըղ նահանգի Քարաքոչան շրջանում կրակել են ոստիկանների վրա և վիրավորել են նրանցից երկուսին։ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում կատարված հարձակման ժամանակ ոստիկանները կորուստներ չեն կրել։