Էլեկտրոնային նամակները՝ սիրահար զույգերի շփման լավագույն միջոց


12:52 , 3 սեպտեմբեր, 2015

1676626The Telegraph-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ էլեկտրոնային նամակներով շփվելը ավելի ճշգրիտ է արտացոլում հեղինակի զգացմունքները, քան ձայնային հաղորդագրությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Computers in Human Behavior պարբերականում։

Հետազոտությանը մասնակցել է կամավորների 79 երիտասարդ զույգ։ Գիտնականները վերլուծել են նրանց արձագանքն իրենց սիրելիից ստացված փոստային կամ ձայնային հաղորդագրությունների միջոցով։

Պարզվել է, որ հենց էլեկտրոնային փոստով նամակագրությունն է փորձի մասնակիցների շրջանում առաջացրել մեծ արձագանքներ ու ջերմ զգացմունքներ։ Գիտնականները տվյալ ֆենոմենի պատճառը տեսնում են այն փաստի մեջ, որ նամակ գրելիս մարդն ավելի մանրակրկիտ է մտածում բառեր ընտրելիս՝ համեմատած հեռախոսազրույցի հետ։