Դի՝ Երևանյան բնակարանում


12:44 , 3 սեպտեմբեր, 2015

Դի՝ Երևանյան բնակարանում168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել 1943 թ. ծնված Վ. Բ.-ի դին: