Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական զորավարժություններով. Քաղաքագետ


12:12 , 3 սեպտեմբեր, 2015

Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական զորավարժություններով. ՔաղաքագետPanorama.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղերը Ադրբեջանի կողմից կրակի տակ պահելը և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները պայմանավորված է ընդհանրապես, այդ երկրի վարած քաղաքականությամբ և տարածաշրջանում քիչ թե շատ ազդեցություն պահպանելու պաշտոնական Բաքվի ձգտումով: Այդ մասին Panorama.am-ին կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ մասնավորապես վերջին օրերին հակառակորդի ակտիվությունը քաղաքագետը պայմանավորում է Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններով:

«Համոզված եմ, որ ներկայիս ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական զորավարժություններով և թուրքական բանակի` Ադրբեջանի տարածքում գտնվելու հանգամանքով. Իլհամ Ալիևը քրդերի դեմ պայքարում Թուրքիային աջակցություն չցուցաբերելու համար պետք է իր սեփական խնդիրները ի ցույց դնի` խաղալով երկրի անվտանգության հետ», -նկատեց քաղաքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ