Վրաստանում ծխողների հաշվին բարձրացրել են թոշակները


11:30 , 3 սեպտեմբեր, 2015

Վրաստանում ծխողների հաշվին բարձրացրել են թոշակներըPanorama.am-ը գրում է.

Վրաստանում սեպտեմբերի մեկից 6.7 տոկոսով ավելացրել են կենսաթոշակները: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ,  դրա համար անհրաժեշտ է եղել բյուջեի ծախսերն ավելացնել 30 մլն լարիով, միջոցներն արդեն հավաքվել են:

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ թոշակների բարձրացումը հնավար է դարձել ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ավելացման շնորհիվ: Նշենք, որ հարկի բարձրացման արդյունքում ծխախոտը հարևան երկրում թանկացել է 20-25 տոկոսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ