Կոթիում հակառակորդի գնդակից վիրավորվածները մայր ու որդի են


10:02 , 3 սեպտեմբեր, 2015

 Կոթիում  հակառակորդի  գնդակից  վիրավորվածները  մայր  ու որդի  ենYerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր հակառակորը տարբեր տեսակի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Yerkir.am-ի տեղեկություններով հակառակորդը ողջ գիշեր գնդակոծել է մարզի Կոթի գյուղը: Մեր տեղեկություններով`հակառակորդի գնդակից վիրավորված երկու բնակիչները մի ընտսնիքի անդամներ են` մայր և որդի: Նրանք այժմ գտնվում են Նոյեմբերյանի հիվանդանոցում, սակայն մեր տեղեկություններով` այսօր կտեղափոխվեն Երևան:Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք նաև, որ ականանետետերից վիրավորվել են նաև այլ գյուղացիներ: