Բրյուս Ուիլիսը դստեր հետ միևնույն ֆիլմում է նկարահանվում


09:45 , 3 սեպտեմբեր, 2015

Rumer-Willis-Bruce-Willis-G-Joe-Retaliation-z4SmSQ9EZ-xl60-ամյա Բրյուս Ուիլիսը շատ է զարմացել, երբ պարզել է, որ դստեր հետ միևնույն ֆիլմում է նկարահանվելու: Այս մասին դերասանն ասել է իր վերջին հարցազրույցներից մեկում՝ գրում է Popcornnews-ը:

«Ես նրանով շատ եմ հպարտանում: Բայց ահա ձեզ հետաքրքիր մանրամասն պատմեմ, որի մասին ոչ ոք չգիտի: Ռումերը «Ռմբակոծություն» ֆիլմում դեր է ստացել: Եվ ես դրա հետ ոչ մի կապ չունեմ: Նրանք ընտրել են նրան բուժքրոջ դերի համար: Նա ինձ ասաց՝ ես կնկարահանվեմ մի չինական ֆիլմում: Իսկ ես պատասխանեցի՝ ինչպես և ե՞ս: Հետո մտածեցի՝ քանի չինական ֆիլմ է այսօր պատրաստվում թողարկման: Մի րոպե սպասեք…»,- ասել է դերասանը: