09:25 , 3 սեպտեմբեր, 2015
Ամենօրյա 20 րոպեանոց զբոսանքները կարող են պահպանել սրտի և անոթների առողջությունը, ինչպես նաև 3-7 տարով երկարաձգել կյանքը: Այս մասին գրում է Rosbalt-ը՝ վկայակոչելով գերմանացի գիտնականներին:
Գիտնականները 6 ամիս հետևել են 30-60 տարեկան 69 անձանց, ովքեր զբաղվում են սպորտով և չեն ծխում:
Համաձայն ստացված արդյունքների՝ մարզումները մասնակիցներին օգնել են զգալիորեն դանդաղեցնել ծերացման գործընթացը:
Բժիշկների խոսքերով՝ սպորտը շատ լավ հակաընկճախտային միջոց է, ավելին՝ այն կարող է դանդաղեցնել ծերունական տկարամտության զարգացումը: