18:19 , 10 մարտ, 2012
Պատմությունից գիտենք, որ հնդկացիները ապրել են ներկայիս ԱՄՆ-ի տարածքում ավելի վաղ քան մինչև Կոլոմբոսի այցը: Բայց հետո ամեն ինչ փոխվեց, սպիտակ անգլիացիները մասամբ ոչնչացրեցին նրանց մշակույթը, տիարացան հողերին, խլեցին շատ կյանքեր, հոլոքոստն ու եղեռնը նաև ապրել են նրանք, այնպես որ մեզ հարազատ են իրենց անցյալով: Եվ ինչպես ամեն հին ազգ այնպես էլ հնդկացիները մեծ հարգանքով էին և են լցված բնության, կենդանիների, կրակի, անձրևի և իրենց շրջապատող ամեն ինչի նկատմամբ: Շատ իմաստուն և խելացի մտքեր ու ասացվածքեր ունեն որոնք աչքովս են ընկել դեռ վաղուց, և հիմա ներկայացնեմ ձեր ուշադրությանը: Հուսով եմ որ ամեն իմաստուն խոսք կհասնի ձեր սրտին և սերն ու խաղաղություն կլինի ձեր մտքում և հոգում: Որոշ մտքեր կարիք կա մի քանի անգամ ընթերցելու և այսպես ասած խորանալու որ հասկանաս թաքնված իմաստը:
Սիրիր հողը: Դու այն ՉԵՍ ժառանգել քո նախնիներից, այլ պարտքով ես վերցրել քո սերունդներից:
Եկեղեցիներն ու կրոնները պետք չեն, դրանք սովորեցնում են մարդկանց վիճաբանելու Աստծո մասին:
Մի "ահա վերցրու"-ն ավելի լավ է քան "ես հետո կտամ"-ը:
Շատ բառեր պետք չեն ճշմարտությունն ասելու համար:
Լավ մարդը լավն է տեսնում, վատ մարդը` վատը:
Ովքեր պառկում են շների հետ, զարթնում են տիզերով:
Երբ վերջին ծառը կկտրվի, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը` այդ ժամանակ կհասկանաք, որ փողն ուտել անհնար է:
Որպեսզի լսես ինքդ քեզ, պետք է լուռ օրեր անցկացնես:
Որպեսզի գտնես քեզ հուզող հարցերի պատասխանները` շփվիր քարերի հետ:
Երբեք մի անհանգստացրու մարդկանց կրոնի մասին:
Ասա ինձ` ես կմոռանամ, ցույց տուր ինձ` ես չեմ կարողանա հիշել, թույլ տուր մասնակցեմ և ես կհասկանամ:
Ինձ մի տար հետևիցդ, ես կարող է չուզենամ գալ: Մի արի իմ հետևից, կարող է չուզենաս հետևել ինձ: Արի քայլենք կողք կողքի և մենք մեկ ամբողջություն կլինենք:
Նույնիսկ ամենափոքրիկ մուկիկը կատաղելու իրավունք ունի:
Ջուրը մազեր չունի: (ի նկատի ունի մազերը կտրում ես` աճում են, իսկ ջուրը չունի մազեր, եթե կտրես նրա աղբյուրը էլ չի աճի)
Գորտը չի խմում այն լճից որտեղ ապրում է:
Եթե բան ունես ասելու, կանգնիր, որ տեսնեն քեզ:
Ագռավը կռկռում է ոչ թե նրա համար, որ դժբախտություն է կանխատեսում, այլ զգուշացնում է վտանգի մասին:
Ամեն մեկը իր նետերը ինքը պետք է սարքի:
Դու աղքատ ես որովհետև ազնիվ ես:
Չես արթնացնի այն մարդուն ով ձևացնում է որ քնած է:
Երեխադ հյուր է քո տանը` կերակրիր նրան, սովորեցրու և բաց թող:
Սատկած ձուկն էլ կարող է լողալ հոսանքի ուղղությամբ:
Ինչ լինում է կենդանիների հետ, լինում է նաև մարդկանց հետ:
Եթե օձերի և գիշատիչների հետ խոսես, կհասկանաս, իսկ եթե չխոսես ` չես հասկանա ու կվախենաս:
Հայրենիքդ այնտեղ է որտեղ լավ ես զգում:
Երբ դու ծնվեցիր բոլորն ուրախացան:
Մի ամաչիր լացելուց, արցունքներդ կազատեն միտքդ տխուր շղարշից:
Բոլոր բույսերն ու կենդանիները մեր քույրերն ու եղբայրներն են, նրանք միշտ խոսում են մեր հետ, ուղղակի չենք ուզում լսել նրանց:
Եթե շատ ես ուզում իմանալ, կիմանաս:
Ովքեր մահացել են հավասար են:
Ինչին հավատում ես` այն էլ ճիշտն է:
Մարդկանց օրենքները փոխվում են մարդկանց հետ, իսկ բնության օրենքները երբեք չեն փոխվում:
Հեռու մնա մարդուց ով չի խոսում և այն շնից ով չի հաչում:
Գարնանը զգույշ քայլիր հողի վրայով ` մայր բնությունը հղի է:
Երբ կգնաս բնությունից հեռու սիրտդ կքարանա:
Ստախոսին լսելը տաք ջուր խմելուն է նման:
Չկպնես հողին մինչև չսիրես նրան:
Կուշտ արծիվը սովածի հետ չի թռչի:
Լսիր երիտասարդներին, բայց վստահիր մեծերին:
Մի մեղադրիր հարևանիդ որ նա սխալ է, որովհետև նա մեղավոր չի որ իրականում դու ես սխալ:
Հեշտ է հեռվից խիզախել, մոտեցիր:
Լուսինը չի ամաչում շան հաչոցներից ու գայլերի ոռնոցից:
1000 պատմող է պետք մեկ դեպք պատմելու համար:
Յուրաքանչյուր թռչուն սիրում է ինքն իրեն երգելուց լսել:
Լռիր և լսիր, թե չե լեզուդ խլացնում է քեզ:
Հնդկացիների տաս գլխավոր կանոնները`
Վերաբերվիր երկրին (հողին) հարգանքով:
Մոտ մնա բնության Մեծ Ոգուն
Շնորհակալ եղիր որ առողջ ես
Աշխատիր բոլորի հետ միասին մարդկության համար
Օգնիր և աջակցիր երբ կա դրա անհրաժեշտությունը
Արա այն ինչը ճիշտ է քեզ համար
Հետևիր որ միտքդ ու մարմինդ լավ լինեն
Բարիքի (բարին գործելու) համար նվիրիր քեզ ու քո ջանքերը
Ճշմարտախոս և ազնիվ եղիր ամեն իրավիճակում
Ամբողջովին պատասխանատու եղիր քո արարքների համար