Ռիհաննայի նուրբ կերպարը հիացրել է հանրությանը


03:41 , 3 սեպտեմբեր, 2015

o.33986Օրերս երգչուհի Ռիհաննան ներկայացրել է իր նոր` RiRi օծանելիքը: Այդ օրը հանրությանը ներկայանալու համար աստղն ընտրել էր բաց ուսերով վարդագույն կարճ զգեստ և հագուստի երանգին համապատասխան կոշիկներ:

Իր կերպարը Ռիհաննան ավարտել է շքեղ սանրվածքով, ոճային շպարով և տարբեր զարդերով:

Երգչուհին անկրկնելի տեսք ուներ: Հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը, իսկ վարդագույնը նրան նրբություն ու հմայք էր հաղորդում: