02:53 , 3 սեպտեմբեր, 2015Անգլիական «Wille and the Bandits» խմբի ռոքերները Եվրոպայում ավտոբուսով համերգային շրջագայությունից հետո Մեծ Բրիտանիա վերադառնալիս կիթառի պատյանում հայտնաբերել են անօրինական ներգաղթյալի:

«Հենց նոր Կալեի մոտ երկու տղաների դուրս են հանել մեր ավտոբուսից: Սարքավորումները բարձելիս նկատել ենք, որ մեքենան ճոճվում է: Տղաներից մեկը նստած էր այնտեղ, իսկ մյուսը թաքնվել էր կիթառի պատյանում: Մենք ցավում ենք նրանց համար, նրանք երևում էին հուսահատված և ուղղակի ավելի լավ կյանք էին ուզում: Անմիջապես մտածում ես այն մասին, թե ինչպես է քո բախտը բերել, և այն մասին, որ չի կարելի համարել, թե դա այդպես էլ պետք է լիներ»,- գրել են մասնակիցներն իրենց խմբի բլոգում: