Այս աղջնակին հայրը լքել էր. այն, ինչ նա ասաց մորը, պետք է դաս լինի բոլորին


01:31 , 3 սեպտեմբեր, 2015

istoriya-proshheniya-devochki_800618943025315f869e4e1f09471012Կյանքում շատ կարևոր է ներելը, թեև դա միշտ չէ, որ հեշտ է անել: Անգամ ամենաոխերիմ թշնամիներին կարելի է ու պետք է ներել, քանի որ այն բոլոր բացասական էներգիան, որը մարդն իր մեջ է կուտակում, թունավորում է հենց իր կյանքը: Այս աղջկա պատմությունն ինչ-որ մեկին կթվա անհնարին, սակայն այն իրականում ճշմարտություն է:

«Հիմա իմ աղջիկը 11 տարեկան է: Արդեն 7 տարի նա չի տեսել իր հորը: Վերջին անգամ մենք նրա հետ հանդիպել ենք, երբ աղջիկս 2 տարեկան էր: Նա հարցրեց, թե արդյոք կարելի՞ է հրաժարվել ծնողական իրավունքներից ու մեզ ալիմենտ չվճարել: Ես համաձայնեցի… Ես ուզում էի դստերս ազատել ավելորդ տառապանքներից: Հավանաբար, դա ոչ մեծ վճար էր ցավի ու հիասթափության բացակայության համար: Դուստրս հիանալի գիտեր, թե ով է իր հայրը, ու թե ինչու նա մեզ հետ չէ: Ես չէի փորձում նրան հավատացնել, թե իր հայրը գնացել է հեռավոր նավարկության: Երբ նա դարձավ 4 տարեկան, մենք անսպասելիորեն իմացանք, որ նա քաղցկեղ ունի: Ես ու դուստրս համաձայնեցինք նրա հետ հանդիպել այգում: Ու թեև նա մի քանի ժամ էր խնդրել, իրականում նրան բավականացրեց 20 րոպեն: Իսկ հետո նա անհետացավ:

Գրեթե մեկ տարի անց մեր ընդհանուր ծանոթն ասաց, որ նա այլ ընտանիք ու երեխաներ ունի: Ես ապշել էի: Դուստրս ամեն ինչ լսել էր… Մենք նրա հետ խոսակցությունը կարճ կապեցինք ու նստեցինք մեքենա: Նա այնքան հանգիստ էր:

Գիտե՞ք, թե ինչ ասաց աղջիկս ինձ.

–Մայրիկ, չէ՞ որ դա լավ է: Հայրիկը վերջապես սովորեց հայր լինել: Ես այնքան ուրախ եմ նրա երեխաների համար…

Ու դա միանգամայն օրինական արցունքների, վիրավորանքի փոխարեն: Հենց այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ է ներումը»: