22:56 , 2 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Ռոստովի շրջանի Սինյավսկոե գյուղում ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանին ծեծելով սպանելու համար:
Interfax-ը, վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի շրջանային վարչության ղեկավարության հայտարարությունը, հայտնում է, որ ձերբակալվածը 46-ամյա տղամարդ է:
Հայտնի է, որ նա հրաժարվել է ցուցմունքներ տալ` «օգտվելով իր սահմանադրական իրավունքից»:
Հանգստյան օրերին Սինյավսկոե գյուղի օրվա տոնակատարության ժամանակ 23-ամյա հայ վարորդը` ոչ սթափ վիճակում, իր մեքենայով հարվածել-վնասել էր կայանած 5 մեքենա, ինչից հետո 100 հոգի դաժան հաշվեհարդար էր տեսել նրա հետ: