22:00 , 2 սեպտեմբեր, 2015
168.am-ը գրում է.
Աշունն արդեն մտնում է իր իրավունքների մեջ, իսկ «թեյախմությունը» դառնում է աշնան անբաժանելի մասը: Եթե ցանկանում եք զարմացնել ձեր հարազատներին, օգտվեք marketium.ru կայքի առաջարկած բաղադրատոմսից: Թխվածքը շատ հեշտ է և համեղ:
Բաղադրություն
Զարդարելու համար
Խնձորը մաքրել կեղևից և կտրատել փոքր կտորների: Վրան անմիջապես կիտրոնի հյութ լցրեք, որպեսզի չմգանա: Ավելացրեք կիտրոնի քերած կեղևը: Չորացրած թուզը մանր կտրատեք և խառնեք խնձորին: Շաքարավազը, ձուն և հում դեղնուցը հարեք, մինչև ամբողջը լավ հարվի և միասեռ լավ զանգված դառնա: Ապա ավելացրեք փափուկ կարագը, կաթը և կրկին խառնեք: Ալյուրը, վանիլն ու սոդան խառնեք, ավելացրեք ձվի խառնուրդին և խմոր հունցեք: Խմորին ավելացրեք խնձորը, թուզն ու ընկույզը: Խմորը լցրեք նախապես կարագ քսած և ընկույզ, շաքար ու դարչին լցրած 22սմ տրամագծով տարայի մեջ: Թխեք նախապես տաքացրած ջեռոցում 180°-ում՝ 45-50 րոպե:
