WP. Սիրիայում ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում ԻԼԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ


21:52 , 2 սեպտեմբեր, 2015

WP. Սիրիայում ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում ԻԼԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների դեմPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը և հատուկ գործողությունների ուժերը Սիրիայում գաղտնի ռազմական գործողություն են վարում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ՝ օգտագործելով մարտական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է «Վաշինգտոն փոստը»՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին: 

Ըստ նրանց՝ ԿՀՎ-ի և Հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության (JSOC) արշավն ուղղված է ԻԼԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ և այն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններից առանձին է իրականացվում:

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ վերը նշված գործողություններում ԿՀՎ-ին և ԱՄՆ հատուկ ջոկատայիններին բաժին է ընկել 2014 թվականին Սիրիայի տարածքում անօդաչու թռչող սարքերից իրականացված հարվածների մի մասը՝ 2450 հարված՝ հիմնականում ԻԼԻՊ-ի ղեկավարության ուղղությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ