Հռիփսիմե Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» մրցույթում


19:34 , 2 սեպտեմբեր, 2015

Aysor.am-ը գրում է.

Սեպտեմբերի 15-27 Չինաստանում անցկացվելու է միջազգային հեղինակավոր «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015/MISS WORLD PEACE/» ամենամյա մրցույթ-փառատոնը:

Այն հիմնադրվել է Հոնգ-Կոնգում, որի նպատակն է տարբեր ազգերին միավորել բարիդրացիական հարաբերություններով և ձգտել մշտական խաղաղության:

Մրցույթին մասնակցելու են աշխարհի շուրջ 48 երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը:



Համաշխարհային Գեղեցկության և Նորաձևության Լիգայի կողմից այս տարի ընտրվել է հայ մոդել` Հռիփսիմե Սարգսյանն, ով էլ կներկայացնի Հայաստանը միջազգային «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» մրցույթում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Համաշխարհային Գեղեցկության և Նորաձևության Լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը:

Հռիփսիմե Սարգսյանը 21 տարեկան է, ծնվել է Երևանում: Զբաղվում է մոդելային կարիերայով դեռ 16 տարեկանից:

Նշենք, որ Հ. Սարգսյանը նոյեմբերի 15- 30-ը Վիետնամում աշխարհի 60 երկրների ներկայացուցիչների հետ միասին մասնակցելու է «MISS TOURISM INTERNATIONAL» ամենամյա մրցույթին: