Եթե մեր կրթական համակարգից հանեին «դիպլոմ» ստանալու երևույթը, ապա բազում համալսարաններ կփակվեին, բայց մեր կրթական համակարգը միայն կշահեր


19:27 , 2 սեպտեմբեր, 2015

Image result for դիպլոմԵթե մեր կրթական համակարգից հանեին «դիպլոմ» ստանալու երևույթը, ապա բազում համալսարաններ կփակվեին, բազում ուսանողներ կլքեին համալսարանները, բազում դասախոսներ անգործ կմնային, բայց մեր կրթական համակարգը միայն կշահեր: Ասենք, ապագա ուսանողները ընդունվեին որևիցե ԲՈՒՀ, մասնակցեին որևիցե մասնագիտացման դասընթացների, բայց ուսումը հավաստող թուղթ չստանային այդ ամենի համար: Ավարտելուց հետո գնային աշխատատուի մոտ ու որոշակի փորձաշրջանի ընթացքում իրենց կատարած գործով ապացուցեին իրենց` որևիցե մասնագիտության տեր լինելը: Քանի որ համալսարանները գերազանցապես արտադրում, իսկ ուսանողները մեծամասամբ գնում են ոչ թե կրթություն, այլ պարզապես դիպլոմ, ապա բավական է այդ «ապրանքը» հանել կրթության ոլորտի շրջանառությունից, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: