Օդի ջերմաստիճանը կբարձրանա


18:42 , 2 սեպտեմբեր, 2015

 Օդի ջերմաստիճանը կբարձրանաYerkir.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 3-5-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: