Շառլ Ազնավուրը կոչ է արել Եվրոպայում օգնել միգրանտներին


18:16 , 2 սեպտեմբեր, 2015

Շառլ Ազնավուրը կոչ է արել Եվրոպայում օգնել  միգրանտներինPanorama.am-ը գրում է.

Ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպայում գտնվող միգրանտներին: Նա առաջարկել է վերաբնակեցնել Ֆրանսիայի հեռավոր շրջաները, որոնք տեղացիների կողմից լքված են:

«Ֆրանս-պրեսս» գործակալությանը տված հարցազրույցում հանրահայտ երգիչն ասել է. «Ես իսկապես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ երեխաների հետ թափառող մարդկանց: Ես վստահ եմ, որ դրա միջով անցել են նաև իմ միգրանտ ծնողները: Պետք է ապահովել այդ մարդկանց ապագան, բարելավել նրանք դրությունը»:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի ծայրամասերում գտնվող շատ գյուղեր, քաղաքներ պրակտիկորեն լքված են տեղաբնակների կողմից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ