17:36 , 2 սեպտեմբեր, 2015
adme.ru-ն ներկայացնում է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ են ուտում դպրոցականները աշխարհի տարբեր երկրներում:
Իտալիա

Ռուկոլայով ձուկ, լոլիկի սոուսով մակարոն, կապրեզե աղցան (մոցարելլայով), հաց, խաղող:
Ֆրանսիա

Տավարի մսով սթեյք, պանիր, գազար, կանաչ լոբի, մրգեր:
Հարավային Կորեա

Ձկան ապուր, տոֆու և բրինձ, կիմչի (թթու կաղամբ), բրոկոլի, թարմ պղպեղ:
ԱՄՆ

Հավի նագեթս սոուսով, կարտոֆիլի պյուրե, ոլոռ, պահածոյացված մրգեր, բլիթ:
Հունաստան

Օրզոյով (մանր մակարոն) հաց, բանջարեղենով լցոնված խաղողի տերևներ, աղցան, մրգեր, յոգուրտ՝ նռան հետ:
Ֆինլանդիա

Ոլոռով ապուր, շոգեխաշած ճակնդեղ, գազարով աղցան, բլիթներ, թարմ հատապտուղ, հաց:
Իսպանիա

Մանրածովախեցգետիններ, դարչնագույն և սպիտակ բրնձի խառնուրդ, գասպաչո (լոլիկով ապուր), բանջարեղենով աղցան, հաց, նարինջ:
Բրազիլիա

Բանջարեղենով խոզի միս, լոբի և բրինձ, բանջարեղենային աղցան, հաց, տապակած բանան: