Մարդիկ գրավում են պետական պատասխանատու պաշտոններ, բայց ի վիճակի չեն կատարելու հասարակ թվաբանական գործողություններ


17:39 , 2 սեպտեմբեր, 2015

Image result for եկամուտներԲարձրաստիճան չինովնիկների հայտարարագրերն անընդհատ դիտարկելով՝ տեսնում եմ, որ ո՛չ պայմանագրերի ձևաթուղթն է մի բանի նման և ո՛չ էլ հատկապես դրանց լրացումը: Մարդիկ գրավում են պետական պատասխանատու պաշտոններ, բայց ի վիճակի չեն կատարելու հասարակ թվաբանական գործողություններ՝ թվերը հանել և գումարել: Առկա է նաև ձևական և նույնիսկ արհամարհական վերաբերմունք հայտարարագիր կոչված փաստաթղթի նկատմամբ՝ հատկապես դրա վերաբերյալ օրենքն ընդունողների շրջանում: Ինչպես ամեն ինչ մեր երկրում, այս հարցը ևս իմիտացիայի շարքից է՝ «մի բան լրացրու ու գցի մի կողմ» սկզբունքով. հայտարարագրերը դիտարկող շարքային ՀՀ քաղաքացի...