Մերի Հակոբյանը՝ հաղորդավարուհու կարգավիճակում


17:30 , 2 սեպտեմբեր, 2015

Մերի Հակոբյանը՝ հաղորդավարուհու կարգավիճակումLife.panorama.am-ը գրում է.

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Մերի Հակոբյանին հեռուստադիտողը շուտով կտեսնի հաղորդավարուհու կարգավիճակում: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց հենց Մերի Հակոբյանը. «Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, այս ամսվա վերջից հեռուսատադիտողը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում կարող է հետեւել շատ հետաքրքիր երաժշտական հաղորդման, որի հաղորդավարուհու կարգավիճակում կներկայանամ ես: Նշեմ, որ երբ ստացա այս հաղորդման իրականացմանը մասնակցելու հրավերը, այն ինձ անմիջապես հետաքրքրեց եւ ես սիրով համաձայնեցի»,- պատմեց դերասանուհի-հաղորդավարուհին:

Ի դեպ հաղորդավարական ասպարեզում սա Մերի Հակոբյանի միակ փորձը չէ. «Ես սովորել եմ Աբել Աբելյանի «Casting schooli»-ի հաղորդավարության բաժինը եւ արդեն հասցրել եմ հեռուստադիտողին նաեւ այս կողմով ներկայանալ նախկին «Երեւան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Kino stop» հաղորդման շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ