16:36 , 2 սեպտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, այդ պատճառով էլ Վաշինգտոնը չի ճանաչում ԼՂՀ ընտրությունների արդյունքները, որոնք կազդեն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա։
Այսպես է պատասխանել Аzernews - ին տված հարցազրույցում արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Պատասխանելով Հայաստան-Ադրբեջան շփման գոտում վերջերս լարված իրավիճակի մասին հարցին՝ Ուորլիքը նշել է, որ ողջ տարվա ընթացքում հիմնականում հարաբերական կայուն վիճակ է եղել։
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք արել թուլացնել լարվածությունը եւ խիստ հետեւել կրակի դադարեցման ռեժիմին։ Մենք նաեւ շարունակում ենք միջոցներ ձեռնարկել փոխվստահության ամրապնդման համար, ինչն ուժեղացնում է կրակի դադարեցման ռեժիմը՝ ստեղծելով բանակցությունների համար ավելի նպաստավոր պայմաններ, որոնք կբերեն հակամարտության կարգավորման»,- ասել է դիվանագետը։
Ուորլիքի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին հանդիպում կունենան հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «շրջանակներում». «Մենք նախարարների հետ կքննարկենք նախագահների՝ այս տարվա հերթական հանդիպման հնարավորությունը»,- ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ համանախագահները ծրագրել են աշնանը այցեցել տարածաշրջան։