Մոսկվայում ծեծի են ենթարկել հայազգի հայտնի դերասան Ալբեր Մելիք-Փաշաևին


16:12 , 2 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Այսօր Մոսկվայում ծեծի է ենթարկվել հայազգի հայտնի դերասան Ալբեր Մելիք-Փաշաևը: Հայտնվում է, որ դերասանին ծեծի է  ենթարկել նրա` հոգեկան շեղում ունեցող երկրպագուներից մեկը: Նախնական տվյալների համաձայն, դերասանը հրաժարվել է ստորագրություն տալ այդ երկրպագուին, ինչի պատճառով վերջինս հետապնդել է Մելիք-Փաշաևին, ներխուժել նրա բնակարան և ծեծի ենթարկել: Դերասանը ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, իսկ հարձակվողը` ձերբակալված: