Լևոն Արոնյանը մեկ շաբաթից մեկնելու է Բաքու


19:48 , 2 սեպտեմբեր, 2015

Լևոն Արոնյանը մեկ շաբաթից մեկնելու է ԲաքուPanorama.am-ը գրում է.

«Grand Chess Tour»-ի առաջին՝ Ստավանգերում կայացած մրցաշարում Լևոն Արոնյանն զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը, իսկ Սենթ Լուիսում տեղի ունեցած երկրորդ մրցաշարում նվաճեց հաղթողի կոչումը: Առայժմ այսպիսին է շարքի դրամատուրգիան: Ով հաղթի լոնդոնյան ավարտական փուլում, նա էլ շարքի հաղթող կհռչակվի: Այսպես է կարծում Վեսելին Թոփալովը, ով սենթլուիսյան մրցաշարի վերջին տուրում փորձում էր խանգարել Լևոն Արոնյանին՝ ձեռք բերելու անհրաժեշտ կես միավորը: Սակայն բուլղարացի շախմատիստը չկարողացավ դա անել: Եվ Թոփալովը մեկնաբանել է պարտիան. «Լևոնն այնքան արագ ու լավ խաղաց, որ ես այնպիսի զգացողություն ունեի, որ այդ ես չեմ ողջ առավոտյան պատրաստվել այդ տարբերակին, այլ նա…»:

Ի պատասխան՝ Արոնյանը նկատել է. «Եթե դու սևերով Ռոգոզինի պաշտպանություն կամ վիեննական գամբիտ ես խաղում, կհասնես այն դիրքին, որն ստացվեց մեր պարտիայում: Դու չես կարող չիմանալ այն: Ես այն կրկնել էի մրցաշարից առաջ: Ընդհանուր առմամբ՝ դիրքս ինձ դուր եկավ, նույնիսկ կարելի էր պայքարել հաղթանակի համար: Բայց տվյալ պարագայում ես գերադասեցի իրատես լինել»:

Հայ շախմատիստը նշել է նաև, որ մեկ շաբաթից մեկնելու է Բաքու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ