Այս սահմանադրությամբ ընտանիքը ներկայացված է որպես բուծարան. Վարդան Խաչատրյան


15:28 , 2 սեպտեմբեր, 2015

Այս սահմանադրությամբ ընտանիքը ներկայացված է որպես բուծարան. Վարդան ԽաչատրյանPanorama.am-ը գրում է.

Սահմանադրության նախագիծը մակրո մոտեցումների տեսակետից լուրջ քննադատության չի դիմանում, քանի որ առանձնահատկությունը՝ որպես հայ ժողովրդի Սահմանադրություն, դժվար է գտնել: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը:

«Այսինքն՝ հնարավոր չէ գտնել այն քաղաքական որակները, որոնք պետք է առանձնացված լինեն կամայական Սահմանադրության մեջ»,- ասաց նա:

Ըստ Վ.Խաչատրյանի՝ բարդ է պատկերացնելը, որ նեգատիվ դինամիկայի պայմաններում, ինչպես օրինակ՝ արտագաղթն է, Սահմանադրություն է ընդունվում: 

«Սահմանադրությունն օրենք է օրենքների մասին, որի վրա էլ խարսխվում են մյուս բոլոր օրենքները: Եթե մենք փոփոխում ենք մեծ թվով կետեր, դա նշանակում է, որ մենք վերևից ներքև փոխելու ենք իրավական օրենքների ողջ դաշտը»,- ասաց քաղաքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ