18:15 , 2 սեպտեմբեր, 2015
Բնական միջոցները լավագույն լուծումն են ապահովում առողջական խնդիրների առկայության դեպքում, այդպես չէ՞: Բնական միջոցները միշտ ավելի անվտանգ են, քան սինթետիկները, ու սովորաբար դրանք շատ ավելի էժան էլ են:
Սոխը բնության հրաշք է, որը կարող է լուծել բազմաթիվ քրոնիկական խնդիրներ: Ահա ցուցակը:
Եվ այսպես, ի՞նչ կկատարվի, եթե ականջի մեջ մի կտոր սոխ դնեք:
Սոխի հյութն արդյունավետ միջոց է հազի դեմ, սակայն Դուք դժվար թե հավանեք դրա համն ու հոտը: Իսկ եթե մի կտոր սոխ դնեք Ձեր ականջի մեջ, ապա դրա հյութը կներթափանցի մաշկի մեջ ու, խառնվելով արյան հետ, կձերբազատի Ձեզ հազից:
Սա հատկապես լավ եղանակ է, եթե հիվանդացել է երեխա: Եթե Ձեր բալիկի մոտ բարձրացել է ջերմությունը, ապա այն իջեցնելու լավագույն միջոցը հետևյալն է. խնձորի քացախում թաթախված սոխի օղակները դնում ենք երեխայի թաթերի տակ ու գուլպաներ ենք հագցնում, մի-մի կտոր էլ դնում ենք ականջների մեջ: Արյունքը գրեթե ակնթարթային է լինում:
Լինում է նաև հակառակը՝ մարդը ոչ թե տենդից է այրվում, այլ սկսում է սառչել ու դողացնել, և նման դեպքերում ևս սոխը կօգնի Ձեզ: Պարզապես կերեք մեկ գլուխ հում սոխ ու մի քանի ժամից էապես ավելի լավ կզգաք Ձեզ:
Յուրաքանչյուրիս մոտ էլ եղել է, որ ականջի սուր ցավ ունենանք, ու դա պարզապես դժոխային է: Սովորաբար որպեսզի ազատվի այդ ցավից, մարդը պատրաստ է գնալ ամեն քայլի: Այդ դեպքում ինչո՞ւ պարզապես մի կտոր սոխ չդնել ցավացող ականջի մեջ: Սոխն ունի հակաբորբոքային ազդեցություն:
Եթե Ձեզ տանջում է գլխացավը, ապա կրկնեք այս պրոցեդուրան՝ թողնելով սոխը Ձեր ականջների մեջ մինչև առավոտ, և այդ ժամանակ կզգաք, որ սա իրոք աշխատող տարբերակ է:
Եթե Դուք վնասել եք Ձեր մաշկն ու չգիտեք, թե ինչ անել, ապա պարզապես կապեք վերքը մի քանի կտոր սոխով վիրակապով, ու արնահոսությունը կանգ կառնի: Եթե Դուք պարբերաբար փոխեք վիրակապը ու սոխի նոր կտորներ դնեք, ապա վերքն արագ կբուժվի:
Սա իհարկե հրաշք է, բայց, իրոք, վիրահատական սպիները կարելի է ավելի քիչ նկատելի դարձնել սոխի միջոցով: Պարզապես պետք է մաշկի սպիացած հատվածը պարբերաբար շփել սոխով:
Կարելի է սոխի մածուկ պատրաստել, որը բառիս բուն իմաստով դուրս կքաշի բոլոր վարակները Ձեր օրգանիզմից: Ահա թե ինչպես անել դա.
Կրկնեք այս պրոցեդուրան այնքան ժամանակ, մինչև հաղթահարեք ինֆեկցիան:
Արևայրուքն այդքան էլ հաճելի բան չէր, իսկ այրվածքները՝ առավել ևս: Սակայն եթե այրված հատվածների վրա մի քանի կտոր սոխ դնեք ու պահեք գոնե երկու րոպե, դա կօգնի, իսկ եթե դրանից հետո նաև ձվի սպիտակուց քսեք մաշկի այրված հատվածներին, ապա ոչ միայն կազատվեք ցավից, այլև մեծ հավանականությամբ նաև սպի չեք ունենա:
Եթե Ձեզ կծել է մեղուն կամ ինչ-որ այլ միջատ, ապա միանգամից ազատվեք միջատից ու որքան հնարավոր է արագ խայթած տեղին կտրտած սպիտակ սոխ սեղմեք: Դա կնվազեցնի այտուցվածությունն ու դուրս կքաշի թույնը վերքի միջից՝ արագացնելով ապաքինումը: