Լիբանանի խորհրդարանը նախագահական ընտրությունները տեղափոխել է սեպտեմբերի 30-ին


15:06 , 2 սեպտեմբեր, 2015

lebanon_parliament_april_2014Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին նախագահի ընտրության հերթական նիստը տեղափոխել է սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է լիբանանյան ազգային NNA գործակալությունը։

Գործակալության հաղորդմամբ՝ տեղափոխման մասին որոշումը պայմանավորված է եղել քվորումի բացակայությամբ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ խորհրդարանը պետք է նախագահ ընտրեր սեպտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ ավելի քան 20 անգամ նախագահի ընտրության խորհրդարանական նիստին ներկայացել է պատգամավորների կեսից պակասը։

Լիբանանի խորհրդարանը ներկայումս գրեթե հավասարաչափ կիսված է արևմտամետ և սիրիամետ բլոկների։ Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։