14:48 , 2 սեպտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ոստիկանությունը զգուշացնում է հասարակական տրանսպորտում լինել աչալուրջ և ուշադիր: Ոստիկանության աշխատակիցները վերջին օրերին հասարակական տրանսպորտում գողության մի քանի դեպք են բացահայտել:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է 10.000 դրամ, հիշողության 3 կրիչ և բանկային քարտ:
Գարիկ Գ.-ն հայտնել է, որ դրամապանակը օգոստոսի 31-ին գողացել է թիվ 27 երթուղու ավտոբուսում, ուղևորուհու պայուսակից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ