Amazon-ի նոր ծառայությունը թույլ է տալիս ֆիլմեր բեռնել օֆլայն դիտելու համար


13:50 , 2 սեպտեմբեր, 2015

Amazon-Instant-xboxՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կալիֆոռնիական Amazon ընկերությունը ամերիկյան խոշորագույն մուլտիմեդիա խմբերի թվում առաջինն է իր օգտատերերին հնարավորություն ընձեռել բեռնելու հեռուստասերիալներ, շոուներ ու ֆիլմեր այնպես, որ հետագայում կարողանան դրանք դիտել օֆլայն։

Այդ մասին երեկ հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։ Նոր ծառայությունը Amazon-Amazon Instant Video վիդեոսերվիսի բաժանորդներին հնարավորություն է տալիս կատալոգից անվճար բեռնել 40.000 ստեղծագործություն, ապա հետագա 30 օրում դրանք դիտել նաև այնպիսի տեղերում, ուր մատչելի չէ համացանցը։