Բրիտանական խոշոր բանկային ցանցը կկոտրի իրեն՝ անվտանգության ստուգման համար


13:34 , 2 սեպտեմբեր, 2015

barclays87Աշխարհում խոշորագույն բանկային ցանցերից մեկը՝ Barclays Plc-ն, մտադիր է կոտրել սեփական համակարգչային համակարգը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Եվրոպոլի կիբեռանվտանգության հարցերով բաժանմունքի նախկին ղեկավար Տրոելս Օերտինգը, որը նույնպես ֆինանսական կոնգլոմերատի գլխավոր գործադիր տնօրեն է, արդեն թիմ է ստեղծել, որի նպատակն է բրիտանական բանկերի համակարգչային համակարգի վրա հարձակում իրականացնելը՝ խոցելիության հայտնաբերման և շտկման համար։

«Մենք կգործենք ինչպես հանցագործներ, որոնք կփորձեն կոտրել բանկը»,- ասել է նա։