Պորոշենկոն աշխարհին Ռուսաստանի դեմ միավորվելու կոչ է արել


12:46 , 2 սեպտեմբեր, 2015

putin-poroshenkoAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել համաշխարհային հանրությանը միավորվելու Ռուսաստանի դեմ համատեղ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:

Նման հայտարարություն Պորոշենկոն արել է Ուկրաինայի ժողովրդին և բոլոր պետություններին ուղղված ելույթում, որը նվիրված է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրվան:

Պորոշենկոն հայտարարել է, որ «Ռուսաստանը ցինիկորեն ոտնահարել է միջազգային իրավունքը» Ղրիմի հարցում: Բացի այդ, նա Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի իշխանությունների վրա: Այդ կապակցությամբ Պորոշենկոն կոչ է արել աշխարհի ժողովուրդներին միասնական ճակատով դիմագրավելու Ռուսաստանին, թեպետ հիմա էլ Ուկրաինան «զգում է համաշխարհային առաջնորդների աջակցությունը»: