Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 498 երեխա


12:38 , 2 սեպտեմբեր, 2015

unnamed-(4)Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34232 քաղաքացի: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 498 երեխա՝ 276 տղա, 222 աղջիկ: