Պուտինն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չինաստան


12:24 , 2 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ծի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն երկօրյա այցով մեկնել է Չինաստան: Ինչպես հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, երկու աշխատանքային օրերն էլ ՌԴ նախագահը կանցկացնի Պեկինում, որտեղ ոչ միայն մասնակցելու է Հայրենական Մեծ պատերազմի և Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանի հաղթանակների 70-ամյակին նվիրված միջոցառումներին, այլ նաև երկկողմ հանդիպումներ կունենա ինչպես Չինաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների առաջնորդների հետ: