Երկրորդ երեխայի ծնունդը դրականորեն է ազդում ամուսինների փոխհարաբերությունների վրա


12:06 , 2 սեպտեմբեր, 2015

bc711df8-2f30-4931-aa48-bf0bd403a592wallpaper1Միչիգանի համալսարանի հետազոտողներն առաջին երեխայի ծնվելուց հետո բարդ շրջան ապրող զույգերին խորհուրդ են տալիս երկրորդն ունենալ: Դրանից հետո բոլոր խնդիրներն աստիճանաբար կվերանան: Միաժամանակ, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու հետ ընտանեկան երջանկության մակարդակը նվազում է: Այս մասին գրում է The Hindustan Times-ը:

Նոր հետազոտությանը մասնակցել է ավելի քան 200 ամուսնական զույգ, որոնք երկրորդ երեխային են սպասել: Մասնագետները զույգերի հետ հանդիպել են հղիության վերջին եռամսյակում, նաև երեխայի ծնվելուց 1, 4, 8 և 12 ամիս անց: Փոփոխությունները ծանր տանող զուգընկերները հաճախ բղավել են, մեղադրել ու սպառնացել են իրենց երկրորդ կեսին՝ պայմանավորվելով, թե ով պետք է կատարի երեխայի խնամքի որոշակի պարտականություններ:

Սակայն այդ շրջանը երկար չի տևել: 4 ամիս հետո ամուսինների հարաբերությունների որակը լավացել է: Իսկ այն զույգերին, որոնց դեպքում շփումը դրական է եղել, իսկ վեճերը կառուցողաբար են հարթվել, հաջողվել է խուսափել երկրորդ երեխայի ծնվելուց հետո ի հայտ եկող սթրեսից: