11:44 , 2 սեպտեմբեր, 2015
168.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական օպերացիա է իրականացնում Ստամբուլում, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հատուկ օպերացիայի շրջանակում արդեն կան ձերբակալվածներ, որոնց թիվը չի հաղորդվում: Օպերացիայի դետալների մասին նույնպես տեղեկություններ չկան:
Այսօրվա դրությամբ Թուրքիայում անցկացված հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2500 մարդ: